ՀՀ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ 03-015-0117-0017 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապտման հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.09948հա, որից 0.07հա մակերեսով հողամասը հատկացվել է քաղաքացի Խոսրով Վոլոդյայի Գևորգյանին, որի մահից հետո այդ գույքը ժառանգությամբ փոխանցվել է քաղաքացիներ Խորեն Խոսրովի Գևորգյանին, Անուշ Խոսրովի Գևորգյանին և Ազնիվ Վռամի Գևորգյանին:
Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.02948հա մակերեսով հողամաս, որը նույնպես փաստացի օգտագործվում է նշված անձի կողմից: Համայնքի գլխավոր հատակագծով նշված հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա հողօգտագործումը չի խոչնդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, այն ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանգստյան, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և այդ հողամասի նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը և հաշվի առնելով, որ քաղաքացու կողմից հատկացումից ավել օգտագործվող 0.02948հա հողամասը չի գերազանցում սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի 20 տոկոսը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ բնակավայրի կադաստրային քարտեզի 03-015-0117-0017 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07հա մակերեսով օրինական հատկացված հողամասին կից ավել օգտագործվող 0.02948հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ օրենքի ուժով, անհատույց սեփականության իրավունքով ճանաչել քաղաքացիներ Խորեն Խոսրովի Գևորգյանի, Անուշ Խոսրովի Գևորգյանի և Ազնիվ Վռամի Գևորգյանի սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով, որը համարվում է սույն որոշման անբաժանելի մաս:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: