Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, Արարատ գյուղական բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0469-0001 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական արոտավայր հողամասից 16.50474հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի վարչական տարածքի, Արարատ գյուղական բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0469-0001 ծածկագրի գյուղատնտեսական արոտավայր հողամասից 16.50474հա մակերեսով հողատարածք առանձնացնել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի /հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք 20263YKASJ/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: