Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքցիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Ֆիդայու փողոց 5 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Յուրիկ Գեղամի Միրզոյանի դիմումը և համասեփականատեր Զեփյուռ Արարատի Միրզոյանի համաձայնությունը, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, գյուղ Ավշար բնակավայրի, Ֆիդայու փողոց 5 հասցեում գտնվող 03-013-0091-0003 ծածկագիրը կրող, քաղաքացի Յուրիկ Գեղամի Միրզոյանին և Զեփյուռ Արարատի Միրզոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունները (բնակելի տուն՝ 38․37քմ, օժանդակ շինություն՝ 8․64քմ և պարիսպ՝ 8․34քմ) ճանաչել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 202698JBT9):
2. Առաջարկել քաղաքացիներին՝ կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ բնակելի տան օրինականացման գին սահմանել՝ 38․37քմ x 1209դրամ = 46 390դրամ
բ/օժանդակ շինության օրինականացման գին սահմանել՝ 8.64քմ x 726դրամ = 6 273դրամ
գ/պարսպի օրինականացման գին սահմանել՝ 8.34քմ x 726դրամ = 6 055դրամ
ընդամենը՝ 58 718դրամ
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: