Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի, Հայաստանի Հանրապետության <<Վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1920 որոշուման, ինչպես նաև առաջնորդվելով համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի թիվ N 09 որոշման, Արմաշ համայնքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները, Ձև 1 աղյուսակում 9-րդ տողի որոշումների պահանջներով․
Որոշում եմ՝
1․Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի, Հանրապետության փողոց, 3/1 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 03-019-0037-0004 ծածկագիրը կրող բնակավայրերի նպատակային և գործառնական նշանակությունը ընդհանուր օգտագործման փոխադրել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2. Սույն որոշման 2-րդ կետով նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական կոմիտեին կցելով այդ փոփոխությունները հաստատելու մասին համապատասխան սահմանված կարգով հաստատված պատճեները։
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: