Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ քաղաքի Ա․Խանջյան փողոց 10 շենք 2 բնակարան հասցեի բնակիչ՝ Հակոբ Թորոսի Ալաջանյանը՝ իր զբաղեցրած բնակարանը իր ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ քաղաքի Ա․Խանջյան փողոց 10 շենք 2 բնակարանը հատկացվել է Հակոբ Թորոսի Ալաջանյանի ընտանիքին, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ քաղաքի Ա․Խանջյան փողոց 10 շենք 2 բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Հակոբ Թորոսի Ալաջանյանի վեց անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը, կինը՝ Սուսաննա Հրանտի Ալաջանյանը,տղաները՝Պողոս Հակոբի Ալաջանյանը,Արսեն Հակոբի Ալաջանյանը,աղջիկը՝ Փառանձեմ Հակոբի Ալաջանյանը և հորեղբայրը՝ Հարություն Ալաջանյանը: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |