Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ և 94-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 27․05․2009 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին թիվ 908 պայմանագրի (վկայական՝ թիվ 0138784) 7.1 կետը և հաշվի առնելով վարձակալ Գուրգեն Սամվելի Ավագյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Երկարաձգել 27․05․2009 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին թիվ 908 պայմանագրի ժամկետը մինչև 2034 թվականի մայիսի 27-ը։ 2․Համայնքի ղեկավարին՝ կնքել համաձայնագիր Գուրգեն Սամվելի Ավագյանի հետ՝ 27․05․2009 թվականի կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ մյուս պայմանները թողնելով անփոփոխ։ |