Այսօր: Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 479
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1569-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2025 թվականի N 1569-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0․04ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22,12,2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 08.10.2025թ․ թիվ  2/փ-321 դրական եզրակացությունը և Արարատ համայնքի ավագանու 14 նոյեմբերի 2025թվականի N10 նիստի 129-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատ մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Ազատության  փողոց 18 հողամաս հասցեում գտնվող, Նարեկ Մանուկյանին սեփականություն հանդիսացող, 03-013-0480-0017 կադաստրային ծածկագիրը կրող 0.04հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել՝ բնակավայրերի բնակելի  կառուցապատման:

2.Առաջարկել Նարեկ Մանուկյանին  վճարել սեփական նախաձեռնությամբ, իր սեփականությունը հանդիսացող, 0,04հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 03-015-0480-0017) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանված կարգով փոփոխելու արդյունքում, հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը:

3.Կադաստրային արժեքների տարբերությամբ պայմանավորված 309 200 ՀՀ դրամ գումարը վճարել Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին:

4.0․04հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Ավշար, Ազատության փողոց,  18 հողամաս  հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03032CPVBADK/:

5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner