Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Հրանուշ Ռոբերտի Սարգսյանի դիմումը, իրեն սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արարատի մարզի, Արարատ համայնքի, ք.Արարատ բնակավայրի, Աղբյուր Սերոբի փողոց 12/1 և Աղբյուր Սերոբ փողոց 12/2 հասցեների անշարժ գույքերը միավորելու և միավորման արդյունքում առաջացած գույքային միավորին նոր հասցե տրամադրելու մասին և ելնելով հասցեի եզակիության սկզբունքից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Աղբյուր Սերոբի փողոց 12/1 հասցեն կրող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.01219հա մակերեսով հողամասը և վրան առկա շինությունը /ծածկագիր 03-002-0019-0065/, և Աղբյուր Սերոբի փողոց 12/2 հասցեն կրող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00274հա մակերեսով հողամասը /ծածկագիր 03-002-0019-0125/ միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց 12/1 հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011TF6XRZA):
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: