Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Ավշար, Մուսալեռան փողոց 1/1 և գյուղ Ավշար, Մուսալեռան փողոց 1/4 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Արամ Մխիթարի Հակոբյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Արամ Մխիթարի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 03-013-0014-0029 և 03-013-0014-0034) Արարատ համայնք, գյուղ Ավշար, Մուսալեռան փողոց 1/1 և գյուղ Ավշար, Մուսալեռան փողոց 1/4 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, գյուղ Ավշար, Մուսալեռան փողոց 1 բնակելի տուն/ հասցեի որոշման ծածկագիր՝ 030328AZVJHV/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: