Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 19 հունիսի 2026 թվականի թիվ 102-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի Հ․ Թումանյան փողոց 31/1 հասցեում գտնվող 880,2 քմ մակերեսով մարզադպրոցի շենքը (անշարժ գույքի սեփականության վկայական N 04062026-03-0084, ծածկագիր՝ 03-015-0101-0035-001) և 0,19426 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-015-0101-0035) անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2․«Արարատ համայնքի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անորոշ ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր։