Այսօր: Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0175-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2026 թվականի N 0175-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ, ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ 28/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Գարեգին Սերյոժայի Լևոնյանի դիմումը՝ Երասխ բնակավայրի, Երևանյան խճուղի 28/1 հասցեում գտնվող շինույունների հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը.

ՈՐՈՇՈՒՄԵՄ `
1.Վերականգնել Երասխ բնակավայրի Երևանյան խճուղի 28/1 հասցեում գտնվող, քաղաքացիներ Լիդա Վանուշի Լևոնյանի (ծնված 00․00․1948թ) 
Գարեգին Սերյոժայի Լևոնյանի (ծնված 10․04․1978թ) սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինության զբաղեցրած 0,08474հա մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը` համաձայն կից հատակագծի:

2. 77.5քմ  մակերեսով շինության՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,08474հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այդ գույքը, որպես սեփական գույք տիրապետող քաղաքացիներ   Լիդա Վանուշի Լևոնյանի և Գարեգին Սերյոժայի Լևոնյանի  սեփականության իրավունքը:
3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված շինություններին և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե` Արարատ համայնք գ․Երասխ, Երևանյան խճուղի, 28/1 շինույուն  (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03999JPYHTHJ):
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner