Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-019-0182-0001 ծածկագիրը կրող հողամասից 1․30461հա մակերեսով հողատարածք առանձնացնելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, 03-019-0182-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1․30461հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: