Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքցիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Ս.Շահումյան փողոց 44 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Գագիկ Տիգրանի Կարապետյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի, գյուղ Արարատ բնակավայրի, Ս.Շահումյան փողոց 44 հասցեում գտնվող շինությունները, 03-015-0083-0002 ծածկագիրը կրող, քաղաքացի Գագիկ Տիգրանի Կարապետյանին սեփականության իրավունքվ պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունները (ավտոտնակ՝ 63.00քմ, և պարիսպ 8.00քմ) ճանաչել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2026HNRZWP):
2.Առաջարկել քաղաքացիներին՝ կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ և 16-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ Ավտոտնակի օրինականացման գին սահմանել՝ 63.00քմ x 854դրամ=53 802դրամ
բ/պարսպի օրինականացման գին սահմանել՝ 8.00քմ x854դրամ=6 832դրամ
ընդամենը՝ 60 634դրամ
3.Օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: