Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ քաղաքի Կոմիտասի փողոց 4 շենք 55 բնակարան հասցեի բնակիչ՝ Սենիկ Արկադյայի Բաբայանը՝ իր զբաղեցրած բնակարանը իր ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ քաղաքի Կոմիտասի փողոց 4 շենք 55 բնակարանը հատկացվել է Սենիկ Արկադյայի ԲաբայանԻ ընտանիքին, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ քաղաքի Կոմիտասի փողոց 4 շենք 55 բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Սենիկ Արկադյայի Բաբայանի երկու անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը և մայրը՝ Հերսելյա Սամսոնի Քերիմյանը: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |