Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Ժենյա Հակոբի Մուսախանյանի դիմումը՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, Սուրենավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, Սուրենավան բնակավայրում՝ Ժենյա Հակոբի Մուսախանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին (ծածկագիր՝ 03-086-0023-0001-029-003, վկայական թիվ՝ 0142175) տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, Սուրենավան, Բարեկամության փողոց, 13/1 շենք, 2 բնակարան հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 0311237QFEWJ/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: