Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Սոնյա Սուքիասի Խաչատրյանի դիմումը՝ Արարատ քաղաքի, Ցեմենտագործների փողոց, 2-րդ նրբանցք 5 հասցեում գտնվող բնակելի տան հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի վճիռը.
ՈՐՈՇՈՒՄԵՄ `
1.Վերականգնել Արարատ քաղաքի Ցեմենտագործների փողոց, 2- րդ նրբանցք 5 հասցեում գտնվող ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ ժառանգ հադիսացող ՝ Սոնյա Սուքիասի Խաչատրյանին և Վարազդատ Գոռի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-002-0035-0030 կադաստրային ծածկագիրը կրող հողատարածքի հողհատկացման հիմքերը` համաձայն կից հատակագծի:
2.Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի՝ չափագրողի կողմից ներկայացված մակերեսները 351.59քմ մակերեսով շինությունների՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0,2378հա մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել այդ գույքը, որպես սեփական գույք ժառանգ հանդիսացող Սոնյա Սուքիասի Խաչատրյանի և Վարազդատ Գոռի Խաչատրյանի սեփականության իրավունքը:
3.Արարատ համայնքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված բնակելի տանը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե` Արարատ համայնք ք.Արարատ, Ցեմենտագործների փողոց, 2-րդ նրբանցք 5 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011XNT7AZS):
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: