Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 630-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2025 թվականի N 630-Ա

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով,Արարատ համայնքի ավագանու Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 03 հերթական նիստի «Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Գ.Լուսավորչի փողոց 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0101-0028 կադաստրային ծածկագիրը կրող 0.10725 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 36-Ա, «Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0020-0044 կադաստրային ծածկագիրը կրող 0.14412 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 39-Ա, «Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0020-0042 կադաստրային ծածկագիրը կրող 0.13527 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 40-Ա,«Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0727-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.00509 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 43-Ա  որոշումները,ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2025 թվականի ապրիլի 21-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝

1.Արարատի համայնքապետարանում 2025 թվականի ապրիլի 21-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Գ.Լուսավորչի փողոց 2/1 հասցեում գտնվող, 03-013-0101-0028 կադաստրային ծածկագիրը կրող 0․10725 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Աշոտ Համլետի Մարտիրոսյանին՝ 1608750/մեկ միլիոն վեց հարյուր ութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-015-0727-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0․00509 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ Վարդան Վանուշի Եղիազարյանին՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-042-0020-0042 կադաստրային ծածկագիրը կրող 0.13527 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ Կառլեն Արմենի Սարգսյանին ՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով:
5.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-042-0020-0044 կադաստրային ծածկագիրը կրող 0.14412 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը վաճառել՝ Կառլեն Արմենի Սարգսյանին ՝ 550000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով:
6.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության հայտի պահանջին համապատասխան,սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:

7.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner