Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համայնքի ավագանու կանոնակարգով, ինչպես նաև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ համաձայնություն Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի և «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի սպասարկման և պահպանման նպատակով Արարատ ամայնքի 2026թվականի բյուջեի «Հանգիստ, մշակույթ և կրոն» ծրագր 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհ» հոդվածից հատկացնել դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին տարեկան 750 000-ական /յոթ հարյուր հիսուն հազարական/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ տարեկան 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |