Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 16-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Կարեն Հազարապետի Կարապետյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է․ 1․Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արարատ համայնք գ․ Սուրենավան բնակավայր Բարեկամության 13 հասցեում գտնվող մշակույթի տան նկուղը վարձակալությամբ տրամադրել Կարեն Հազարապետի Կարապետյանին 1(մեկ) տարի ժամկետով, ամսական 30․000(երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, ռազմահայրենասիրական խմբակ բացելու նպատակով։ 2․Համայնքի ղեկավարին՝ կնքել վարձակալության պայմանագիր վերը նշված անձի հետ։ 3․Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝ պայմանագրի պայմանների անփոփոխ մնալու պարագայում, պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևիցէ մեկը չի ներկայացրել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն։ |