Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված նոր չափագրության արդյունքները և հաշվի առնելով բնության մեջ կատարված տեղազննությունը, ինչպես նաև կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-19062026-03-0224 որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի 17 ապրիլի 2026 թվականի «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ» N 0389-Ա որոշումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: