Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք քաղաք Արարատ, Ա.Խանջյան փողոց 56 շենք, 55 բնակարան, Ա․Խանջյան փողոց 56 շենք, 56 բնակարան և Ա.Խանջյան փողոց 56 շենք, 57 բնակարան հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Էլմիրա Ալբերտի Գյուլնազարյանի դիմումը,՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Էլմիրա Ալբերտի Գյուլնազարյանի սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, քաղաք Արարատ, Ա.Խանջյան փողոց 56 շենք, 55 բնակարան, Ա․Խանջյան փողոց 56 շենք, 56 բնակարան և Ա.Խանջյան փողոց 56 շենք, 57 բնակարան հասցեն կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել համայնք Արարատ, քաղաք Արարատ Ա.Խանջյան փողոց 56 շենք, 55-57 բնակարան հասցեն / հասցեի որոշման ծածկագիր՝ 03011JA7Z89V/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: