Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գ․ Ավշար, Ա. Շիրակացու փողոց տուն 12 հասցեում գտնվող անշարժ գույքի համասեփականատեր Աշոտ Մաթըոսի Մնացականյանի դիմումը և համասեփականատերեր՝ Գևորգ և Էդգար Աշոտի մնացականյանների, Մարգարիտ Սարիբեկի Մնացականյանի համաձայնությունները իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տուն) օրինականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2026CNVCRL) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ
1.Քաղաքացիներ Աշոտ Մաթևոսի, Մարգարիտ Սարիբեկի, Գևոորգ և Էդգար Աշոտի Մնացականյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 176.1 քմ շինությունը( բնակելի տուն) համարել օրինական և ճանաչել նրանց սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ քաղաքացիներ Աշոտ Մաթևոսի, Մարգարիտ Սարիբեկի, Գևոորգ և Էդգար Աշոտի Մնացականյանների կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
. 176.1քմ բնակելի տան օրինականացման համար 176.1քմ x 1209դրամ = 212 905դրամ
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: