01.01.2026թ. դրությամբ Արայիկ Հայկազի Հայրապետյանը / ՀԾՀ՝ 1101901454, գ․ Ավշար, Բաղրամյան փ., տ. 36/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 140 172/հարյուր քառասուն հազար հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ ապառք,, ինչպես նաև՝ հողի հարկի գումար՝ 247 675 /երկու հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ ապառք, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Արայիկ Հայկազի Հայրապետյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004000/ գանձել 140 172/հարյուր քառասուն հազար հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2.Քաղաքացի Արայիկ Հայկազի Հայրապետյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425106037/ գանձել 247 675 /երկու հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ վճարման ենթակա հողի հարկի գումար:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: