Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ Արարատ համայնքի Արարատ քաղաքում գտնվող անշարժ գույքի պետական գրանցման նպատակով.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի Արարատ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0104-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0.13253 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի առանձնացման պետական գրանցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արտաշատ 2 սպասարկման գրասենյակի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 2000 (երկու հազար) ՀՀ դրամ իրավունքի գրանցում և պետտուրք՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ 900005016176 հաշվեհամարին:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161.52 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» և 4822 «Այլ հարկեր ու տուրքեր» հոդվածներով նախատեսված ծախսերից: