|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2025 թվականի N 72-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հաստատել նիստի հետևյալ օրակարգը․ 1)Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 8 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ 2)«ԿՐԱՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 3)«ԿՐԱՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի հարակից տարածքների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 4)«ՔԱՐԱՊԱՐ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Ուրցի քվարցիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 5)«ՍԱՆ ՓԱՈՒՐԵՐ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արմաշի ավազների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին: 6)«ՕՐԻԵՆԹ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի Մուլտի Գրուպ առանձնացված տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 7)«ՕՐԻԵՆԹ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի առանձնացված տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 8)Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025թվականի մարտի 14-ի թիվ 28-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։ 9)Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման արդյունքների մասին։ 10)Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2026-2028թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։ 11)Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածներում փոփոխություն կատարելու մասին: 12)«Արարատ համայնքի Երասխ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ավագ խումբ բացելու և Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 218-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 13)Արարատ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 06-ի N 212-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։ 14)Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։ 15)Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։ 16)Արարտ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-043-0170-0047 կադաստրային ծածկագիրը կրող 72,4հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին։ 17)Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0450-0053 կադաստրային ծածկագիրը կրող 2 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։ 18)Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող և քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակության մասին։ 19)Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ 20)Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։ 21)Արարատ համայնքի Արարատ քաղաքի 24 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0207 կադաստրային ծածակագիրը կրող 0․8182հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։ 22)27.05.2009 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին 908 պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 23)15.08.2019 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին 3137 պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 24)17.11.2010 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին 2564 պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 25)«Պարույր Սևակ տուն թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ֆինանսական աջակցություն հատկացնելու թույլտվություն տալու մասին։ 26)Արարատ համայնքի Արարատ քաղաքի 23 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0205 կադաստրային ծածակագիրը կրող 0.2 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։ 27)Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողոմասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: 28)Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման հանձնելու մասին: 29) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025թվականի հունիսի 20-ի թիվ 71-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
|
Կողմ -15 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|