Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի <<Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> թիվ 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով և <<ԴԻ ԷՍ ԹԱՈՒՆ>> ՍՊ-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ե․Չարենցի փողոց, 2/10 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0․4555հա հողատարածք:
2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ե․Չարենցի փողոց, 2/10 հասցեում գտնվող` 03-002-0015-0042 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված <<ԴԻ ԷՍ ԹԱՈՒՆ>> ՍՊ-ին պատկանող անշարժ գույքի հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրամադրված հատակագծերի:
3․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ե․Չարենցի փողոց, 2/10 հասցեում գտնվող` 03-002-0015-0042 (0․4555հա) կադաստրային ծածկագրի տակ հաշվառված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: