Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրգի 466-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 12 սեպտեմբերի 2025 թվականի թիվ 95-Ա որոշումը, Գուրգեն Հովսեփի Աբրահամյանի և Արարատի մարզի գ. Երասխ բնակավայրի (Արարատ համայնք) միջև կնքված թիվ 2564 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, և հաշվի առնելով Գուրգեն Հովսեփի Աբրահամյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Գուրգեն Հովսեփի Աբրահամյանի և Արարատի մարզի գ. Երասխ բնակավայրի (Արարատ համայնք) միջև կնքված թիվ 2564 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2035 թվականի նոյեմբերի 17-ը:
2. Վարձակալ Գուրգեն Հովսեփի Աբրահամյանի հետ կնքել համաձայնագիր պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ պայմանագրի մյուս պայմանները թողնելով անփոփոխ: