Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-29082026-03-0094 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի օգոստոսի 13-ի «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 802-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն․
ա) որոշման 1-ին կետում նշված՝ «2026F58XPC» թվերը և սիմվոլները փոխարինել «2026FS8XPC» թվերով և սիմվոլներով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: