Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,10980հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասում ինքնակամ կառուցված 77.64քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 63.5քմ մակերեսով ավտոտնակը և 1.40քմ մակերեսով պարիսպը ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Խ․Աբովյան փողոց 7 հասցեի հարակից մասում գտնվող 0,10980հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասում ինքնակամ կառուցված 77.64քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան,63.5քմ մակերեսով ավտոտնակի և 1.40քմ մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20267L9EB6):
4. Օրինական ճանաչված անշարժ գույքին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,10980հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Մուրացանի փողոց 17 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011GT37SY3):
5. 77.64քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,10980հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Սողոմոն Ժորայի Բոյմուշակյանին:
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33.1 կետի համաձայն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող բնակելի նշանակության ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասի առավելագույն չափ սահմանել 1000քմ, իսկ նույն որոշման 33.2 կետի համաձայն 33.1 կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքում ավելի մակերեսով հողամասի (98քմ) գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով:
7.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ, 35-րդ, 33.1 և 33.2 կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/բնակելի տան օտարման գին սահմանել 77.64քմx4266դրամ = 331 213 դրամ
բ/ավտոտնակի օտարման գին սահմանել 63.5քմx2844դրամ = 180 594 դրամ
գ/պարսպի օտարման գին սահմանել 1.40քմx2844դրամ = 3982 դրամ
դ/կադաստրային արժեքով օտարվող հողի օտարման գին սահմանել 1000.0քմx1878դրամ = 1 878 000 դրամ
ե/կադաստրային արժեքի եռապատիկի չափով օտարվող հողի օտարման գին սահմանել 98.0քմx5634դրամ = 552 132 դրամ
ընդամենը՝ 2 945 921դրամ
8. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
9. Սողոմոն Ժորայի Բոյմուշակյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
10. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: