Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետությասն կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը, Լիաննա Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թույլատրել Արարատ համայնքի բնակիչ՝ Լիաննա Հակոբյանին, իր անչափահաս որդու՝ Դավիթ Կարենի Միրզոյանի/ծնված՝ 29.12.2013թ./ անունից նոտարական գրասենյակում դիմում տալու վերջինիս հոր՝ Կարեն Նիկողոսի Միրզոյանի/մահացած՝07.05.2024թ./ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ։
2.Թույլատրել Արարատ համայնքի բնակիչներ՝ անչափահասներ Սարիբեկ Կարենի Միրզոյանին /ծնված՝ 01.01.2010թ./ և Սուսաննա Կարենի Միրզոյանին/ծնված՝ 17.04.2008թ./ իրենց մոր՝ Լիաննա Հակոբյանի համաձայնությամբ, նոտարական գրասենյակում դիմում տալու իրենց հոր՝ Կարեն Նիկողոսի Միրզոյանի/մահացած՝/07.05.2024թ./ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ: