Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3062-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 3062-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 3․1 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 20 դեկտեմբերի 2024 թվականի Արարատ համայնքի ավագանու թիվ 260-Ա որոշումը, «Արարատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի գրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1․ Մինչև 2029 թվականի դեկտեմբերի 20-ը երկարաձգել 18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի ժամկետները։
2․18․08․2023 թվականի թիվ 3501 և 3502 անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի 3․1 կետում կատարել փոփոխություն՝ հանելով «ներառյալ հարկը» բառակապակցությունը․
1) թիվ 3501 պայմանագրի 3․1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․1 Վարձավճարի չափը կազմում է ամսեկան 115000 / մեկ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, որը վարձակալը պարտավոր է փոխանցել վարձատուի հաշվին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20 /քսանը/»։
2) թիվ 3502 պայմանագրի 3․1 կետը հետևյալ խմբագրությամբ․
«3․1 Վարձավճարի չափը կազմում է ամսեկան  445000 /չորս հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ, որը վարձակալը պարտավոր է փոխանցել վարձատուի հաշվին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20 /քսանը/»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner