Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, Ավշար բնակավայրում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, (վկայական թիվ 27102023-03-0045), 03-013-0561-0101 ծածկագիրը կրող հողամասը երկու գույքային միավորի բաժանելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0561-0101 ծածկագիրը կրող հողամասը բաժանել և հաշվառել որպես երկու գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: