Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0111 ծածկագիրը կրող հողամասից 0․09984հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0111 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․09984հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0․09984հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գ.Ավշար, Ա․Իսահակյան փողոց, 69 հողամաս /ծածկագիր 03999CCYATAB/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։