Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվաի, Հայաստանի Հանրապետության<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն ոշուման պահանջներով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով քաղաքացի Ազատ Գառնիկի Սարգսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնք, Ավշար բնակավայրի Բաղրամյան փողոց 14 հասցեի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա, (սեփականության իրավունքի թիվ 2800456 վկայական) թիվ 3-1, թիվ 3-2, թիվ 3-3 109,3քմ ընդհանուր մակերեսով գոմը և 11․20 քմ պարիսպը համարել օրինական:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի Ազատ Գառնիկի Սարգսյանի սեփականության իրավունքը:
3․ՀՀ կառավարության 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 13-րդ կետով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
շինությունների (գոմ) օտարման գին սահմանել 109․3քմ x 725․4 դրամ = 79286 դրամ, պարսպի համար 11.2 քմ x 725․4 դրամ = 8125 դրամ:
4.Քաղաքացի Ազատ Գառնիկի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար վճարման ենթակա գումարը՝ ընդամենը 87411 հհ դրամը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում համայնքապետարանի 900425106144 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: