Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2024 թվականի նոյեմբերի 29-ին Արարատ համայնքում «ՄԱԳՆՈԼԻԱ ԿՈՄՖՈՐՏ» ՓԲԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ՄԱԳՆՈԼԻԱ ԿՈՄՖՈՐՏ» ՓԲԸ-ի կողմից Արարատ համայնքի Արարատ գյուղի Զովեր-1 ավազակոպճային խառնուրդի երևակման տարածքի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին: |