Այսօր: Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0374-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2026 թվականի N 0374-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով,հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 10-ի թիվ 03 հերթական նիստի «Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0105-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.28388 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 056-Ա, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի 21 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0206 կադաստրային ծածկագիրը կրող 0.12 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 057-Ա,«Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-086-0001-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.2 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 058-Ա որոշումները, որոշում եմ՝

 

1.2026 թվականի մայիսի 18-ին ներկայացնել վարձակալության մրցույթի՝ Արարատ համայնքի  վարչական տարածքում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
 1)Լոտ ծածկագիր 03-002-0105-0009 0.28388 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր:
 2)Լոտ ծածկագիր 03-002-0039-0206 0.12 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս:
 3)Լոտ ծածկագիր 03-086-0001-0003  0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամաս:
2.Մրցութային հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել վարձակալության մրցույթի հետ կապված գործընթացը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner