01.01.2026թ. դրությամբ Արթուր Հայկի Սարգսյանը / ՀԾՀ՝ 2003840648, գ. Ավշար, Տիգրանի փող․, տուն 23/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցի /TOYOTA MARK X2.5 մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 35RQ559/ գույքահարկի մասով ունի՝ 416 729/չորս հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 323 750/երեք հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 92 979/իննսուներկու հազար ինը հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Արթուր Հայկի Սարգսյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425106029/ գանձել 416 729/չորս հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: