Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Կարինե Կառլենի Թորոսյանի դիմումը՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում՝ Կարինե Կառլենի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-042-0022-0002-002-001 ծածկագիրը կրող (վկայական N 17042026-03-0110) բնակարանին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Գործարանային փողոց, 3 շենք, 2 բնակարան հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03052FYTZATG/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: