Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016 թվականի թիվ 631-Ն որոշման հավելվածի՝«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով Տիգրան Սարգսի Սիմոնյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Արարատ համայնքի բնակիչ՝ Տիգրան Սարգսի Սիմոնյանին (նույն. քարտ՝ 012203477, տրված՝ 10․08․2020թ․ 001-ի կողմից) գրավադնել իր հոգեզավակ ՝ Սարիկ Արկադիի Մելքոնյանին (ծնված՝ 26.06.2015թ.), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Արարատ Ա.Գրիբոյեդովի փողոց, տուն 6 հասցեի անշարժ գույքը: