Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 792-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2025 թվականի N 792-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 1920-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 114 որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 9 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխություններ աղյուսակի առաջնահերթ միջոցառումներ ցանկում ընդգրկված Գ-V տողում՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.18849 հա /ներկա պահին 03-078-0039-0018 ծածկագիրը կրող/ արոտավայրի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության դասին:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner