«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատ համայնքի գ. Արարատ բնակավայրի Արարատ 1 հասցեում գտնվող հողամասում առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության կատարում է ինքնակամ շինարարական աշխատանքներ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի, 305-րդ հոդվածի 1-ին պարբերության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով վարչական իրավախախտման առկայության փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի՝ 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2.Որոշումը հանձնել «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը և առաջարկել տուգանքը վճարել տասնհինգ օրվա ընթացքում՝ 900425101111 գանձապետական հաշվեհամարին։