Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1․Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Արարատ համայնքի Արարատ քաղաքի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ավշար, Նոյակերտ, Զանգակատուն, Վարդաշատ Ուրցալանջ և Պարույր Սևակ բնակավայրերի փողոցների լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում ԼԵԴ լուսատուներով» ծրագրի հայտ ներկայացնելու։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|