Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, Արարատ քաղաքային բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-01058 կադաստրային ծածկագիրը (թաղամաս) կրող 0.06539 հա մակերեսով գյուղատնտեսական արոտավայր հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
. Արարատ համայնքի վարչական տարածքի, Արարատ քաղաքային բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0105 կադաստրային ծածկագիրը (թաղամաս) կրող 0.06539 հա մակերեսով գյուղատնտեսական արոտավայր հողատարածքը առանձնացնել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի /հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք 2026HQVCQU/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: