Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 14-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող մինչև 20քմ հողատարածքները ավտոտնակ կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքվ տրամադրելու դեպքում տարեկան վարձավճար սահմանելու մասին» թիվ 177-Ա որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Սասուն Սամվելի Հակոբյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաք Արարատ, Արարատյան զանգված, 9/11 հասցեում գտնվող, 03-002-0051-0046 ծածկագիրը կրող 0,002 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքը՝ կառուցապատման իրավունքով, ավտոտնակ կառուցելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել քաղաքացի Սասուն Սամվելի Հակոբյանին:
2. Պարտավորեցնել քաղաքացուն՝
1) համայնքապետարանի հետ կնքել կառուցապատման պայմանագիր 25 տարի ժամկետով, տարվա վարձավճար սահմանել հողի գործող կադաստրային արժեքի 20%-ի չափով՝ ընդհամենը 7 512 դրամ:
2) հողատարածքը օգտագործել համաձայն կառուցապատման պայմանագրի պայմաններին և հողամասի գործառնական նշանակությանը:
3) ժամանակին վճարել հողի վարձավճարը: