Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով․ և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված Կ-08082025-03-0029՝ գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․Արարատ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 9-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ և ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ» թիվ 1576-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն․
1) որոշման հղման մեջ, 1-ին, 2-րդ կետերում և 5-րդ կետի ա) ենթակետում գրված «31.0» թիվը փոխարինել «34.0» թվով:
2) որոշման 5-րդ կետի ա) ենթակետում գրված «44 082» թիվը փոխարինել «48 348» թվով, իսկ բ) ենթակետում գրված «102 300» թիվը փոխարինել «106 566» թվով: