Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.02753հա մակերեսով բնակավայրերի այլ կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 87.42քմ ընդհանուր մակերեսով շինությունները (որից՝ ավտոտնակ՝ 25.38քմ, ծածկ՝ 18.87քմ, տնտեսական շինություն 36.29քմ, պարիսպ՝ 6.88քմ) ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ բնակավայրի, Շահումյան փողոցի հարակից մասում գտնվող 0.02753հա մակերեսով բնակավայրերի այլ կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 87.42քմ ընդհանուր մակերեսով (որից՝ ավտոտնակ՝ 25.38քմ, ծածկ՝ 18.87քմ, տնտեսական շինություն 36.29քմ, պարիսպ՝ 6.88քմ ) շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026LVUGMM):
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.02753 հա մակերեսով բնակավայրերի այլ կառուցապատման գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակավայրերի այլ հողամասից բնակավայրերի բնակելի կառուցապատման:
4. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 87.42քմ ընդհանուր մակերեսով շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.02753հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Ս.Շահումյան փողոց, 1-ին նրբանցք, 3/5 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011LTCNNLK):
5. 87.42քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.02753հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Մկրտիչ Սլավիկի Աբրահամյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝ ա/ ավտոտնակի օտարման գին սահմանել 25.38քմ x 2844դրամ = 72 181դրամ բ/ ծածկի օտարման գին սահմանել 18.87քմ x 2844դրամ = 53 666դրամ գ/ տնտեսական շինության օտարման գին սահմանել 36.29քմ x 2844դրամ = 103 209դրամ դ/ պարսպի օտարման գին սահմանել 6.88քմ x 2844դրամ = 19 567դրամ ե/ հողի օտարման գին սահմանել 275.3քմ x 1878դրամ = 517 014դրամ ընդամենը՝ 765 637դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Մկրտիչ Սլավիկի Աբրահամյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: