Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 917-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 917-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00223հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 44.6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, (առաջին հարկ՝ 22.3 քմ ավտոտնակ և երկրորդ հարկ՝ 22.3 քմ տնտեսական շինություն) ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. 

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի, ՈԿՖ բանավան թաղամաս, 22 հասցեի հարակից մասում  0,00223հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 44.6 քմ ընդհանուր մակերեսով շինության նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:

2.Վերը նշված ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կիցօրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20234HUGRL):
3.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 44.6 քմ մակերեսով շինությանը և դրանով զբաղեցվածպահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00223հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 22/32 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011WUPSKMY):
4.44.6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը և դրանով զբաղեցվածպահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00223հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքովուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Վազգեն Լևոնի Գյոզալյանին:
5.ՀՀ Կառավարության 18.05.2006թթիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝

1) ավտոտնակի օտարման գին սահմանել                    22.3 քմx1422դրամ=31 711 ՀՀ դրամ

2) տնտեսական շինության օտարման գին սահմանել     22.3 քմx2844դրամ= 63 422 ՀՀ դրամ

3) հողի օտարման գին սահմանել                                22.3 քմx1878դրամ=41 880 ՀՀ դրամ

ընդամենը՝ 137 013 դրամ
6.ՀՀ Կառավարության 18.05.2006թթիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000 ՀՀ դրամ:
7.
Վազգեն Լևոնի Գյոզալյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալՎարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թթիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:

8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner