Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի,Երասխ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0020-0036 ծածկագիրը կրող հողամասից 0.42500 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի վարչական տարածքի, Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0020-0036 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0.42500 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի/չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026DVYH9R/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: