|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2026 թվականի N 0345-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 14-ի՝ «Արարատ համայնքում բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարկների և այլ բազմամյա հողատեսքերի վրա նոր հիմնված երիտասարդ խաղողի և պտղատու այգիներին արտոնություն սահմանելու մասին» թիվ 28 որոշումը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 2026 թվական մարտի 13-ի թիվ 1/2 նիստի արձանագրությունը, բնակչի դիմումը՝ բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու մասին
Որոշում եմ՝
- Արարատի մարզի, Արարատ համայնքի վարչական տարածքի Արմաշ բնակավայրում գտնվող՝ Հոռոմսիմ Հրանտի Բալյանին, Արայիկ Ղուկասի Բալյանին, Ալվինա Ղուկասի Բալյանին, Տաթևիկ Ղուկասի Բալյանին համասեփականության իրավունքով պատկանող, 03-019-0248-0002 ծածկագիրը կրող 0.54350 հա բարձրարժեք՝ խաղող հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք՝ կորիզավոր հողատեսքի:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|