Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով,հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի թիվ 5 հերթական նիստի N 88-Ա,89-Ա,90-Ա որոշումները, որոշում եմ՝
1.Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացնել օտարման՝ Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
. Սուրենավան բնակավայրի Ա.Խաչատրյան 2 հասցեում գտնվող 03-086-0023-0025 ծածկագրից 0.06221 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս :
. Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-019-0237-0114 ծածկագրից 0.0697 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող:
. Երասխ բնակավայրի Բարեկամության 1-ին նրբանցք 6 հասցեում գտնվող 03-042-0040-0004 ծածկագրից 0.03507 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս :
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: